Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Միջատների խայթոցներ

Մեղուների, իշամեղուների և այլ միջատների խայթոցները բավականին ցավոտ են։ Բացի այդ, նրանք կարող են լուրջ վտանգ ներկայացնել ալերգիա ունեցող որոշ անձանց կյանքի համար։ Ավելի վտանգավոր են խայթոցները, որոնք տեղակայված են մարդու բերանի խոռոչում կամ նրա շուրջը, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • խայթած տեղի առկայություն, խայթը կամ մաշկի տակ երևացող թունավոր պարկիկը,
  • ցավ խայթոցի շրջանում,
  • այտուց և կարմրություն խայթոցի շրջանում,
  • ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են քորով, ցանով, աչքերի կոպերի այտուցով, շնչառության դժվարացումով և գիտակ­ցության տարբեր խանգարումներով։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՑՈԻՆԸ


  • Հեռացրեք միջատին մաշկի մակերեսից։
  • Եթե մաշկի տակ երևում է խայթը, զգուշորեն հեռացրեք այն։ Բռնեք խայթի ստորին հատվածից այնպես, որ ճնշում չգործադրվի խայթի պարկիկին։ Խայթի պարկիկի վրա ճնշումը կարող է բերել թունավոր պարկիկի ճզմվելուն և նպաստել թունավորման շարունակմանը։
  • Լվացեք խայթոցի շրջանը ջրով և օճառով։ Ծածկեք այն մաքուր գործվածքով։
  • Եթե տուժածը գերզգայուն է միջատի խայթոցի նկատմամբ, ապա ճնշումով վիրակապեք և հնարավորության դեպքում անշարժացրեք վնասված մասը։ Ահազանգեք կամ ինքներդ տեղափոխեք տուժա­ծին բուժհիմնարկ։
  • Խայթոցի շրջանում դրեք սառը թրջոց կամ սառցապարկ։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան օգնություն։
  • Եթե խայթոցը տեղակայված է պարանոցի կամ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր՝ վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով։ Կազմա­կերպեք նրա արագ տեղափոխումը մոտակա բուժհիմնարկ։

 

ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ


Օձերի կծածներից, կարիճների և միջատների խայթոցներից հնարավոր է խուսափել՝ հետևելով ստորև բերված խորհուրդներին։

 

  • Հագեք բաց գույնի հագուստ, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները։
  • Հագեք երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ։
  • Դրեք տաբատի փողքերը գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ։
  • Օգտվեք ռետինե օղակապից՝ տաբատի փողքերը գուլպայի մեջ դնելու տեղում, որպեսզի միջատները չանցնեն հագուստի տակ։
  • Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից։
  • Հագեք երկարաճիտ և ամուր կոշիկներ։
  • Օձի պատահելիս մի՛ տրորեք, մի՛ անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք և եղեք ուշադիր, որովհետև շուրջը կարող են լինել ուրիշ օձեր։
  • ժամանակ առ ժամանակ ստուգեք` ձեր հագուստի վրա միջատներ կա՞ն, թե ոչ։
  • Վերադառնալով տուն՝ ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը՝ միջատներ կամ նրանց խայթոցները հայտնա­բերելու համար։

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ